կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 14:27
Քաղաքական

Օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, նախատեսում է այլ բան

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում,  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ  դասախոսությամբ է հանդես եկել   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։ 

Պատգամավորի հիմնական խոսքից հետո  ներկաները տարբեր հարցեր ուղղեցին նրան․ դասախոսությունն ընթացավ  ինտերակտիվ հարցուպատասխանով։   Հատկապես  իրավունքի և օրենքի հակասությանը, հակասական կողմերի մասին խոսելով՝ Արամ Վարդևանյանը մասնավորեցրեց օրինակներով․ «Սահմանադրությունն ասում է, որ մարդուն  չես կարող ազատությունից զրկել, ազատությունից կարող ես զրկել միայն, օրինակ, 72 ժամով։ Հիմա պատկերացրեք՝ ԱԺ-ն ընդունում է մի օրենք, որում գրված է ոչ թե 72 ժամ, այլ, օրինակ, 120 ժամ։ Այսինքն՝ ստացվում է, որ օրենքում գրված է մեկ բան,  իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել,   լրիվ այլ հանգամանք է նախատեսում։ Այստեղ ի՞նչ է լինում ՝ օրենքի և իրավունքի բախում․  մի կողմից կա օրենքի գերակայություն, բայց մյուս կողմից ունենք իրավունքի գերակայություն։ Այս ժամանակ, չնայած ԱԺ-ն օրենք է ընդունել և կարգավորում է նախատեսել, չես կարող այդ կարգավորումն իրացնել 72 ժամից ավելի, որովհետև իրավունքն է գերակայող»,- ասաց Արամ Վարդևանյանը։

«Դասական իմաստով՝ օրենքի և իրավունքի գերակայության  տրամաբանությունը հետևյալը պետք է լիներ, գործադիրը  և օրենսդիրը չպետք է կատարեն այնպիսի գործողություններ, որ այդ կոնֆլիկտն առաջանա, բայց  միամտություն է այդպես կարծել, իրականում լինում են այդ բախումները, և հենց դրա համար էլ  նախատեսվել է իրավունքի գերակայությունը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։