Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունների գործելաոճը չի փոխվել՝ ինչպես նոյեմբերի 9-ից առաջ հայտարարում էին, որ որևէ բան ժողովրդի թիկունքում չի լինելու, այսօր նույն կերպ ժողովրդի թիկունքում ընթանում են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական հանրապետությունների հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ արտգործնախարարության շենքի առջև։
«Այսօրվա իշխանություններին ուզում եմ ասել, որ մենք ոչ թե այնքանն ենք, ով այսօր եկել է Արտգործախարարության շենքի առջև, մենք ոչ թե այնքանն ենք, որ տարբեր հանրահավաքների մասնակցել ենք, այլ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում հայ ժողովուրդը բացարձակ մեծամասնություն է կազմում։ Հետևաբար, հայ ժողովուրդը, որն անցնելով իր պատմական ամբողջ ճանապարհը հասել է 21-րդ դար և արժանապատիվ մտել է 21-րդ դար, որևէ իշխող փոքրամասնություն չի կարող դադարեցնել հայ ժողովրդի ընթացքը»,-ասաց Սևակ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․