Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հենց «Նեմեսիսն» էր, որ 1919 թ-ին Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշմամբ հանձն առավ վերականգնելու հայ ժողովրդի խաթարված արժանապատվությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը«Նեմեսիս» գործողության 101-ամյակի առիթով ՀՅԴ ՀԵՄ-ի և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցող միջոցառման ժամանակ՝ Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ:
Սողոմոն Թեհլիրյանը, նշեց նա, ով տեսել էր իր ընտանիքի կորուստը, ով կրողն էր այն ամբողջ ողբերգության, որը Ցեղասպանության միջոցով մեր ժողովուրդն ապրեց, առաջիններից եղավ, որ իր վրիժառու բազուկով վերականգնեց հայ ժողովրդի արժանապատվությունը։
«Ճիշտ այս օրը Թալեաթ փաշան սպանվեց, և սրանից հետո էր, որ գերմանական դատարանի կողմից արդարացվեց Սողոմոն Թեհլիրյանը։ Մեկ բան ունենք ասելու՝ որ «Նեմեսիսի» խորհուրդը շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհում կան հայ ժողովրդի թշնամիները, և կան այն դավաճանները, ովքեր կփորձեն ներսից հարվածել հայ ժողովրդին»,-ասաց Սևակ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․