|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրիտանացի դերասան Ջերեմի Այրոնսը հանդես է եկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի` հրապարակներում եւ այգիներում ծխելն արգելելու որոշման դեմ. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Դերասանը Բլումբերգի որոշումը որակել է որպես «անիմաստ եւ սարսափեցնող հետապնդում մի փոքրամասնության, որը չի կարող պատասխան տալ»:
Այրոնսի կարծիքով` ծխողներին հարկավոր է պաշտպանել, ինչպես «ֆիզիկական արատներով մարդկանց կամ երեխաների»: Ինքը` 62-ամյա դերասանը, ծխախոտը չի անտեսում:
Այրոնսի դիրքորոշումն արդեն հասցրել է քննադատել Անաշխատունակ քաղաքացիների օգնության ազգային միությունը: Այդ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ծխողների ու ֆիզիկական արատներ ունեցողների համեմատությունը «միանգամայն անհարկի» է: