Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 41-րդ տարելիցը: Արամ Մանուկյանի հուշարձանի դիմաց ՀՅԴ ՀԵՄ-ը միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ, խոսելով օրվա խորհրդի մասին, ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը նշեց․ «41 տարի առաջ Լիսաբոնում գործողություն եղավ, որն իր տեսակով բացառիկ էր և կարողացավ շրջադարձային լինել հայ ժողովրդի կյանքում»,-ասաց Սևակ Նազարյանը։
Նշենք, որ աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով` 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մուտք գործեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն, այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։
Երբ շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը, Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո անձնազոհ են լինում:
Ի դեպ, այսօր առավոտյան Սուրբ Աննա եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Լիզբոն 5» գործողության նահատակ տղաների։