Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են Արցախի հարցով քննարկում կազմակերպել: Նախագիծը «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին է:
Այն Ազգային ժողով է մուտք արվել մարտի 14-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս թեմայով քննարկում անցկացնելու հրատապությունն այն է, որ հատկապես վերջին շրջանում ադրբեջանական ագրեսիվ եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետությունում անվտանգության լրջագույն հիմնախնդիրներին զուգընթաց ստեղծվել է հումանիտար ծանր վիճակ, որը սպառնում է վերածվել աղետի: Նաեւ նախագծի մեջ խմբակցությունը նշում է, որ ելնելով իրավիճակից՝ շատ կարեւոր է, որ այդ քննարկմանը ներկա լինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ու հանդես գան զեկույցներով:
Նշենք, որ այս հարցով քննարկում անցկանցելեու մասին ստորագրահավաքին միացել են երկու խմբակցությունների պատգամավորները, եւ զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում