Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 12:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 14։00-ին հրատապ նիստ է հրավիրել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովը Գորիս-Կապանի հարցով․ Գեղամ Մանուկյան

Այսօր ժամը 14։00-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում, թշնամական մաքսային և ոստիկանական հենակետեր տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ հատուկ հաշվետվության են կանչվել նաև կառավարության ներկայացուցիչներ, և վստահություն հայտնեց, որ այնտեղ ևս այդ բոլոր ճշմարտություները նրանց երեսին շփացվելու է։

«Մենք փորձ էինք անելու մտնել կառավարության նիստի, որպեսզի ասենք, որ նրանք վաղուց դադարել են մեր ժողովրդի ինքնիշխանության երաշխավորը լինելուց, բայց նույնիսկ ոստիկանական պատնեշները նրանց չեն ազատելու ամեն օր ճշմարտությունը լսելու ծանր բեռից, որին ամեն դավաճան իշխանություն արժանանում է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․