| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը մտադիր է հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում Լորդերի պալատը (խորհրդարանի վերին պալատը) փոխարինել ընտրովի մարմնով, գրում է The Financial Times թերթը։
Հրատարակության տվյալներով՝ կուսակցությունը մտադիր է այդ կետը ներառել իր նախընտրական մանիֆեստում՝ «քաղաքականության նկատմամբ հանրային վստահության վերականգման շրջանակում»։
Առաջարկվող բարեփոխումները, որոնց մասին առաջինը հայտնել է The Observer-ը, պետք է թույլ չտան վարչապետներին՝ Լորդերի պալատում մարդիկ նշանակել: Փոխարենը լեյբորիստներն առաջարկում են խորհրդարանի վերին պալատի անդամներին ընտրել ուղղակի քվեարկությամբ, նշում է FT-ն։
Անգլիայի Լորդերի պալատը առաջացել է 14-րդ դարում եւ բաղկացած է եղել բացառապես խոշոր ֆեոդալներից՝ պերերից, որոնց տիտղոսները կարող են միայն ժառանգաբար փոխանցվել: Վերին պալատն իր ներկայիս անվանումը ստացել է 1544 թվականին, իսկ 1649 թվականին այն լուծարվել է հեղափոխական կառավարության կողմից։ 1660 թվականին այն վերականգնվել է։