Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Խաղաղության դարաշրջան ասելով՝ խաղաղություն չի գալիս, խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում, միայնակ չեն ստեղծում խաղաղություն: Ինչպես տեսնում ենք մեր ոխերիմ հարևաններն առանձնապես չեն վառվում խաղաղություն ստեղծելու երազանքով։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հարցուփորձ անելով՝ Սահմանադրություն չի փոխվում, այն փոխվում է սահմանադրական խնդիրների կարգավորումների լուծման նպատակով։ Սահմանադրությունը պետք է մոտեցնել իրականությանը, որպեսզի պետական կառավարման համակարգը, քաղաքացիները, իրավապահ կառույցներն այն ընկալեն որպես իրենց գործունեության հիմնական վարքականոն: Տպավորություն է, որ Սահմանադրության փոփոխման՝ կառավարության հայեցակարգը հստակ չէ կամ հստակ է, բայց չեն ուզում այս պահին հրապարակել, այն գաղտնի է պահվում»,-ասաց պատգամավորը:
Ղազինյանը նշեց, որր Սահմանադրության փոփոխման օրակարգը կենսունակ և իրականանալի չէ, այդ պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին:
Մանրամասն՝ տեսանյութում։