Այսօր ՀՀ Պատվո շքանշանակիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, մի շարք այլ պարգևների արժանացած մեծն Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստն էր:
Իսկ մեր պետության անողնաշար ու թշնամապաշտ իշխանությունը կրկին, այս անգամ միգուցե միտումնավոր, չկատարեց իր ուղղակի պարտավորությունը:
Ալվարդ Պետրոսյանի թաղման կառավարական հանձնաժողով չստեղծվեց, այնինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետի համաձայն դա վարչապետի պաշտոնը ծանրաբեռնածի ուղղակի պարտականությունն էր:
Նիկո՛լ, դու Ալվարդ Պետրոսյանին դրանով մեծ լավություն ես արել: Վստահ եմ, որ նրա հոգին խաղաղ է, քանի որ քո ու քո կառավարության հետ որևէ ընդհանրություն, թեկուզ այպիսին, նա չէր ուզենա ունենալ:
Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան