|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ելենա Կիրակոսյանի և Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի, նրա խորհրդական Ստեֆեն Բրյան Ատկինսոնի հանդիպումը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ուղիներն ու զարգացման հեռանկարները ինչպես քաղաքական, այնպես էլ, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ, անդրադարձել են արցախյան հիմնահարցին վերաբերող դիրքորոշումներին և լուծման հնարավոր ուղիներին:
Երկուստեք կարևորվել են շարունակական համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդումը: