Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Սերժ Ավետիքյանը սահմանամերձ Խաչիկ գյուղում արդեն իսկ ավարտել է իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում ֆիլմի գլխավոր դերակատար, անվանի ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն նշեց, որ ինքն ավելի քան 75 ֆիլմերում է նկարահանվել, բայց հայաստանյան փորձը շատ կարևոր էր իր համար: «Ֆիլմի մասին շատ բան չեմ կարող ասել, քանի որ խնդիրն այն է, որ երբեք չես կարող ասել, թե ինչ կարող է ստացվել վերջում: Ինչ վերաբերում է նկարահանումներին` ես ուղղակի վայելել եմ այդ ընթացքը, այն հիասքանչ փորձ էր ինձ համար: Տեսեք` ես ծնվել-մեծացել եմ Փարիզում և հանկարծ հայտնվում եմ աշխարհի ամենախուլ անկյունում` Խաչիկ գյուղում և հանդիպում մարդկանց հետ, ովքեր զվարճալի են, բաց»,-ասում է դերասանը:
Ըստ նրա, չնայած այն հանգամաքին, որ Խաչիկը սահմանամերձ գյուղ է, սակայն մթնոլորտն այնտեղ ռազմականացված չէր. «Մենք հանդիպում էինք զինվորների, տեղում փշալարերը կային, բայց առանձնապես չէր երևում, որ սահմանամերձ գյուղ է, այսինքն` առճակատում չկար»: Ինչով է տարբերվում սահմանամերձ գյուղում ապրողն առհասարակ մյուսներից` հարցին էլ Շենեն դժվարացավ պատասխանել` նշելով, որ ինչ-որ տեղ բոլոր մարդիկ էլ իրար նման են, նույն մտքերն ու զգացմունքներն ունեն. «Բոլորն էլ նույն դարդերն ունեն, ուղղակի գյուղացին հողի մարդ է, իսկ քաղաքում մի քիչ ձգտումներն այլ են»: