|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Մենք իրավունք չունենք Հայոց հարցից որևէ հարց առանձին դիտարկել, որքան էլ դա լինի մեծ ու ծավալուն։ Արցախը մեր ամբողջ հարցերի շարքի շատ կարևոր բաղադրիչն է»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում բնակիչների հետ հանդիպմանը ասաց Բագրատ Սրբազանը:
«Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք Արցախի հարցը սկսեցինք առաձին քննարկել, դրա համար էլ մենք հիմա մոռանում ենք դրա մասին, որովհետև առանձին հարց է եղել մեզ համար։ Ոչ, սա ամբողջական փաթեթի հարց է, ինքնության, գոյության հարց է: Ես չեմ ուզում դիտարկել և չեմ դիտարկի երբեք Արցախը իբրև առանձին մի բան: Այս պայքարը միտված է մեր տունը վերականգնելու: Այս փուլում մեզ համար անհրաժեշտություն է, որպեսզի, այո, վերադարձ տեղի ունենա, միջազգային երաշխիքներով կլինեն, ինչ ճանապարհներով կլինեն, մեր հայրենակիցների և մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա, դա առաջնաին խնդիր է մեզ համար, պետության համար»,-ասաց Սրբազան Հայրը։