Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկությունը Արցախն է առանց հայերի, և ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը, անելանելիության մեջ հայտնվելով, այդ տարածքները լքի․ լարվածությունը դրա դրսևորումն է և սա պետք է ահազանգ հանդիսանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 34-րդ Ընդհանուր ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։
«Բայց ես այսօր լսում եմ վարչապետի խոսքերը, որը խնդրին անդրադառնում է հպանցիկ, ասում է՝ չեմ ուզում գնահատական տալ։ Այսինքն, ինչո՞ւ չպիտի գնահատվի, ինչո՞ւ չպիտի ահազանգ հնչեցվի, ինչո՞ւ չպիտի ասվի, որ դրա դեմն առնելու համար ամեն ինչի պատրաստ են։ Այսինքն, այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ զիջեու պատրաստակամությունը բերելու է նրան, որ մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք հայտնվելու»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա համար ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ամեն ինչ անել, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից ստանա առավելագույնը։
«Եվ քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր մարտունակությունը, իր անվտանգային համակարգերը չի ամրապնդել, այո՛, մենք ամեն օր ականատեսն ենք լինելու նրան, որ կեղծ են այդ բոլոր ցանկությունները՝ խաղաղություն հաստատել, համագործակցության դաշտ առաջացնել, ո՛չ, նրանք ինչ հնարավոր է «պոկեն» մեզնից՝ անելու են»,-ասաց նա։
Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր հիմնական ուժը, որ այստեղ ապահովում է խաղաղություն՝ ռուսական խաղաղապահ ուժերն են։
«Վատ է, իհարկե, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը․ սա տեսնում են նաև մեր հարևանները, տեսնում են, որ այդ ուղղությամբ որևէ քայլ Հայաստանը չի կատարում՝ վերագտնելու անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, և դրանից բխող քայլեր չի կատարում, և համարում է, որ այսօր հնարավոր է ևս մի տարածք վերցնել՝ աշխարհաքաղաքական իր խնդիրները լուծելու, արցախահայությանը անելանելի վիճակում դնելու, որ օր առաջ լքեն այդ տարածքները»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․