|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ասում եք՝ հանրահավաքն ի՞նչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք՝ ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում ու զորքին շարում: Որովհետև ցանկացած պահի նա պիտի վստահ լինի, թե ումով ու ինչ կռիվ պիտի տա: Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է օգտատեր Հրանտ Խալաթյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին:
Համարեք սա անվանականչ, մենք ունենք առաջնորդներ ում քաջության ու պետականամետության վրա միայն պղտորամետները կարող են կասկածել (տերմինն առաջացավ երեկ՝ ընկերներիցս մեկի լայվից հետո), մնում է հասկանանք՝ մենք զորք ենք, թե՞ կամիկաձեներ փնտրող պոտենցիալ հանդիսատես...
Վաղը, 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ անվանականչի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։