Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ հերքեց, որ բանավոր պայմանավորվածություններ է ունեցել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պատգամավորը հարց ուղղեց բանավոր պայմանավորվածությունների սահմանադրականության մասին։
Ռուստամյանը հարցրեց․ «Ձեր կառավարման օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել «բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու» մի արատավոր գործելաոճ։ Խոսքը ամենաբարձր մակարդակում քննարկումների արդյունքում, թեկուզ բանավոր, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է։ Մանավանդ որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար։ Օրինակները բազաթիվ են՝ սահմանագիծ չապահովելով՝ զորքերը հետ քաշելու հրամանները, ամբողջ ճանապարհահատված թշնամուն հանձնելը և բազմաթիվ այդպիսի պայմանավորվածություններ։ Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների»։
Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս պատգամավորի, այս անգամ էլ հերքեց նախկինում իր հաստատածը․ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Եվ այդ նարատիվը, որ կա՝ «գաղտնի բանավոր պայմանավորվածություն», ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։
Ռուստամյանը արձագանքեց․ «Իսկապես ինձ համար զարմանալի է՝ մենք տարբեր աշխարհներում ենք ապրո՞ւմ, դուք ինքներդ եք հայտարարել դրա մասին, որ գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, ձեզ ուղարկե՞նք ձեր ասածը»։
Փաշինյանը անհասկանալիորեն հիշեց Մեսրոպ Մաշտոցին․ «Ես ստիպված եմ նորից հիշեցնել, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը, գնացեք նորից նայեք»։
Ռուստամյանը տարակուսեց՝ գնամ Մեսրոպ Մաշտոցին հարցնե՞մ։
Փաշինյանը եզրափակեց՝ ում կհարցնեք կախված է նրանից, թե որ աշխարհում եք ապրում։
Yerkir.am-ը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունը, որ բանավոր պայմանվորվածություններ եղել են՝ այս հղումով։
Ահա ևս մեկ հիշեցում, որ Փաշինյանն ինքն է ասել, որ բանավոր պայմանավորվածություններ եղել են։
Մանրամասն՝ տեսանյութում․