կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիք եմ կորցնում՝ ինչի՞ց վախենամ․ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ

Հայրենիք եմ կորցնում՝ ինչի՞ց վախենամ՝ Yerkir.am-ին ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ Մեսրոպ Եղիազարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։

Պատասխանելով հարցին՝ չի՞ վախենում դատավարությունը չավարտված քաղաքական գործընթացների մասնակցել, նա պատասխանեց, որ եթե պիտի վախենա՝ իր ապրելու իմաստը ո՞րն է։

 «Իմ, որպես հայ մարդ, որպես տղամարդ ապրելու իմաստը ո՞րն է, ո՞նց եմ նայելու ձեր աչքերին։ Ո՞նց պիտի նայեմ էն երեխեքի ծնողների աչքերին, որոնք զոհվեցին, որոնց մահվան տարավ դավաճանը»,-ասաց մեղադրյալը։

Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․