Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի պատգամավորնե՛ր.
Մանդատը, որը ստանձնել եք ոչ միայն Ձեր զենքն է՝ մի շարք լիազորություններով և առավելություններով հանդերձ, այլև խաչն է՝ մի շարք պարտականություններով և պատասխանատվության ծանրությամբ հանդերձ։ Դուք եք երկրում հանրության կողմից առաջնային մանդատ ստանձնած պաշտոնատար անձինք, Ձեր վարքագիծն օրինակելի և վարակիչ է, որի արտացոլումը տեսնելու եք նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճից դուրս, իսկ գործունեության հետևանքներն առնչելի յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեզ և ձեր ընտանիքներին։
Հնչեցված հարցադրումներին առ այն, թե արդյոք անհրաժեշտ չէ իրավական փաստաթղթով սահմանելու պատգամավորի վարքագծի կանոններ՝ ստորև ներկայացնում եմ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով, արդեն իսկ, սահմանված պատգամավորական էթիկայի կանոնները։
Մասնավորապես՝ պատգամավորն ինչպես իր լիազորությունների իրականացնելիս, այնպես էլ՝ ԱՄԵՆՕՐՅԱ վարքագծում պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, որոնք են.
1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
3) պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը.
4) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.
5) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի.
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»: