|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Լեհական ինքնաթիռներն Ուկրաինա տեղափոխելու որոշումը, ի վերջո, մնում է Լեհաստանի կառավարությանը․ ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսակ Ջոն Քիրբին նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին խորապես անհանգստնում է այդ կործանիչների՝ Գերմանիայի բազաներից դուրս գալու և այն օդային տարածքը հատելու հեռանկարը, որտեղ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայի դեմ։
Պենտագոնը հայտնել է, որ կշարունակի խորհրդակցել Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ այս և լոգիստիկ բարդ հարցերի շուրջ: «Սակայն մենք ողջամիտ չենք համարում Լեհաստանի առաջարկը»,- եզրափակել է Քիրբին։
Հիշեցնենք, որ Լեհաստանը հերքել էր, որ ռուսական արտադրության ինքնաթիռները պատրաստվում է փոխանցել Ուկրաինային, բայց հայտարարել էր, որ դրանք կփոխանցի ԱՄՆ-ին, որի դիմաց ԱՄՆ-ն իրեն կտրամադրի ամերիկյան արտադրության կործանիչներ: