Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային պայմանագրերի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է Եփրատ գետով Սիրիային փոխանցել վայրկյանում 500 խորանարդ մետր ջուր: Այնուամենայնիվ, նա կրճատել է այս ցուցանիշը 200 խորանարդ մետրից էլ պակաս, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Սիրիայի հյուսիսում և արևելքում. գրում են քրդական ԶԼՄ–ները։
Բացի սիրիական տարածքների դեմ ռազմական գործողություններից, Թուրքիան խախտում է իր ստորագրած միջազգային պայմանագրերը՝ կապված Եփրատ գետով ջրի մատակարարման ծավալների հետ: Թուրքիան քրդերին սպառնալիք է համարում և ցանկանում է ապակայունացնել հյուսիսային Սիրիան՝ զրկելով ջրից:
Նախկինում համապատասխան միջազգային պայմանագիր կնքվել էր Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի միջև 1987 թվականի հուլիսի 17 -ին, և դրա շրջանակներում Թուրքիան պետք է վայրկյանում 500 խմ ջուր փոխանցեր Սիրիային: Այնուամենայնիվ, նա այս ցուցանիշը կիսով չափ կրճատել է:
Եփրատում ջրի մակարդակի իջեցումը, ի թիվս այլ խնդիրների, Սիրիայի այս տարածքների համար նշանակում է տարբեր հիվանդությունների տարածում: Ջրի օգտագործման իրավունքի բացահայտ խախտումը բարդացնում է բնակչության կյանքը բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի արտադրությունը և գյուղատնտեսական գործունեությունը:
Բացի Ռաքքայից, Դեյր Զորից, Քոբանիից և Մանբիջից, Եփրատ գետի ջրի պակասից տառապում է նաև Սիրիայի ամենամեծ քաղաք՝ Հալեպը: