|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում անդրադարձել է նաև ռուսական սպառազինության մատակարարումներին:
Լրագրողի հարցին` արդյո՞ք դրանք կշարունակվեն, Փաշինյանը պատասխանել է. «Պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինության մատակարարումները շարունակվեն»:
Լրագրողի դիտարկմանը` արդյո՞ք դա կլինեն վարկով մատակարարումներ, Փաշինյանը դրական պատասխան է տվել: «Այո, վարկով: Սակայն կքննարկենք նաև այլ հնարավորություններ: Դա շատ կարևոր համագործակցություն է: Կարծում եմ` մենք այդ ոլորտում ոչ մի խնդիր չենք ունենա»,- ասել է ՀՀ վարչապետը: