Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները դիվանագիտական ուղիներով Չինաստանին առաջարկել է քննարկել Պեկինի՝ իրանական նավթի գնումները կրճատելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնյաների:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը տեղյակ է Իրանից չինական նավթի գնումների մասին: Այս առումով ԱՄՆ-ը կիրառել է և շարունակելու է կիրառել պատժամիջոցներ:
Միևնույն ժամանակ, այս թեման շոշափվել է ՉԺՀ-ի հետ դիվանագիտական շփումների ընթացքում՝ Իրանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ երկխոսության շրջանակներում: ԱՄՆ-ում կարծում են, որ սա ավելի արդյունավետ միջոց է մտահոգությունները լուծելու համար։
Գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի միջոցով փորձում է Թեհրանին համոզել վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ հետագա բանակցություններին:
ԵՄ աղբյուրը հավելել է, որ իրանական նավթի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Չինաստան կատարած հուլիսյան այցի ժամանակ:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր Չինաստան իրանական նավթի մատակարարումների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ավելացման մասին: Դա կարող է տեղի ունենալ, եթե միջուկային գործարքի շուրջ բանակցությունները տապալվեն: Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը վախենում է պատժամիջոցների խստացումից Իրանի արձագանքից, հետևաբար, դիտարկում է այլ միջոցներ, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի և իրանական նավթի այլ գնորդներին համոզել նվազեցնել գնումները: