Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գազպրոմի» և թուրք մասնավոր ներկրողների միջև վեճի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելը կսահմանափակի ռուսական գազի մատակարարումը Թուրքիա, որը ռուսական գազի զգալի պակաս ունի. հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ICIS-ին։
Կազմակերպության տվյալներով՝ ռուսական գազի մատակարարումների դեֆիցիտը հասնում է օրական 25 միլիոն խորանարդ մետրի։
Հաղորդվում է, որ մասնավոր ներկրողներից մեկն արդեն համաձայնել է ռուսական ընկերությանը վճարել փոխհատուցման իր բաժինը և վերսկսել է ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսք»-ով (այս դեպքում խոսքը օրական 3 մլն խմ-ի մասին է): Համաձայնագրին միանալու շահագրգռվածություն են ցուցաբերում արբիտրաժում պարտված եւս երեք ներկրողներ, որոնք դեռ բանկային երաշխիք չեն ստացել։
Ակնկալվում է, որ Թուրքիայում գազի սպառումը կհասնի ռեկորդային՝ 60 միլիարդ խորանարդ մետրի։ Միաժամանակ, հունիսից հանրապետությունը ամիս առ ամիս կրճատում է ռուսական գազի ներկրումը (միջինում ամսական 6%-ով), այսպիսով՝, հունիսին երկիրն ստացել է 2,4 մլրդ խմ գազ, իսկ արդեն հոկտեմբերին՝ ընդամենը 1,9 մլրդ խմ` ըստ «Գազպրոմի» և ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալների։