|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը Ռուսաստան, որը թունաքիմիկատներ է պարունակում։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության պաշտոնական կայքը։
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է Թուրքիայից թարմ կիտրոնների մեջ թունաքիմիկատների, խլորպիրիֆոսի հայտնաբերման մասին, որը գերազանցում է թույլատրելիության սահմանը:
Ռուսաստանի Դաշնության բնակչության շրջանում թունավորումներից խուսափելու համար նոյեմբերի 3-ից դադարեցվում է ցիտրուսային մրգերի ներմուծումը։ Գերատեսչության մամուլի ծառայությունը նաև ընդգծել է, որ այդ ապրանքները ենթակա են շրջանառությունից հանման։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՌԴ-ն արգելել է նաև թուրքական մանդարինների ներմուծումը: