|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2 դոլարի: Լավ, տեղական արտադրության կաղամբը ինչո՞ւ պետք է առժենա 2 դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5 դոլար (750 դրամ):
Մեր ժողովուրդն ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր: Ասեմ ավելին, ռուս-ուկրաինական իրադարդություններից ելնելով առջևում սպասվում են էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կրուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացում:
Ժողովուրդը խեղդվում է սրընթաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում:
Արթուր Թովմասյան