կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 18:05
Քաղաքական

Բայդենը ռուսական նավթի ներկրումն արգելելու որոշում է կայացրել . ԶԼՄ

Բայդենը ռուսական նավթի ներկրումն արգելելու որոշում է կայացրել . ԶԼՄ

Բայդենը այդ քայլի մասին արդեն երեքշաբթի օրը պետք է հայտարարի, ասել է աղբյուրը: Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը ելույթ կունենա երեքշաբթի առավոտյան, որպեսզի հայտարարի «Ուկրաինայի դեմ չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու շարունակմանն ուղղված գործողությունների մասին»:

ԱՄՆ-ը միայնակ կգործի, բայց սերտ համագործակցությամբ եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք ավելի շատ են կախված Ռուսաստանի էներգակիրներից։ Ռուսաստանից ստացվող բնական գազը Եվրոպայի հանածո վառելիքի սպառման մեկ երրորդն է կազմում: ԱՄՆ-ը ռուսական բնական գազ չի ներկրում։