Փոխարժեքներ
19 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 430.83 |
RUB | ⚊ | ₽ 4.21 |
GBP | ⚊ | £ 511.38 |
GEL | ⚊ | ₾ 142.59 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն, անդրադառնալով կատարվածին, ասաց.
«Սա խայտառակություն էր, այլ բան ասել չեմ կարող, փորձ է արվում սրել ավելի սրել հարաբերությունները ՌԴ հետ, սա հակահայկական որոշում է:
Զատուլինը շատ ունիկալ մարդ է, որը շատ նվիրված լինելով ՌԴ շահերին և յուրովին պատկերացնելով դա, երբեմն իր կարծիքները չեն համապատասխանել ՌԴ իշխանությունների կարծիքներին, բայց ամբողջ 30 տարիներին նա նվիրված է եղել Արցախին, ՀՀ-ին, բազմաթիվ հայ ընկերներ ունի, շատ գործեր է արել, որոնց մի մասը նույնիսկ հայտնի էլ չէ»:
Վազգեն Մանուկյանը, որը ևս «Լազարևյան ակումբի» անդամ է, նշեց, որ այս պահին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, կընդունվի որոշում և հայտարարություն: