|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Yerkir.am-ը հաղորդում է՝ Նոր տարվա առաջին իսկ վայրկյանները 10-ամյա Տավրոս Մկրտչյանին սթրես ու դժբախտություն են բերել։ Ամանորը նա տատիկի տանը՝ Թալինում է դիմավորել։ Տան բատշգամբում փոքրիկ հրավառություն է արել. առաջին երեքը պայթել են օդում, 4-րդը պայթել է աջ ձեռքի մեջ։ Հարազատները նրան հասցրել են Թալինի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել։ Ժամը 1։30-ին Տավրոսին տեղափոխել են Երևանի Սբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը վիրահատել է նրան։ Աջ ձեռքի 2-րդ մատը փրկել չի հաջողվել. երեխան նաև կոտրվածքներ, ձեռքի ջնջխում է ստացել։ Տավրոս Մկրտչյանը հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 8-ին, բայց դեռևս մեկուկես ամիս շարունակելու է բուժումը։ Սբ. Աստվածամայր ԲԿ-ում սա այս տարվա 6-րդ դեպքն է, որոնցից 5-ի դեպքում տուժողը երեխաներ են. բոլորն էլ վնասվածք են ստացել փոքրիկ հրավառությունների կամ ճայթուկների պայթյունից։ Դժբախտ պատահարներն ավարտվել են վիրահատությամբ ու ամպուտացիաներով։ Տավրոս Մկրտչյանը հորդորում է մեծահասակներին ճայթուկների, փոքրիկ հրավառությունների ներկրումն ու վաճառքն արգելել։