|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի ստեղծման մասին հարցը, որի բաժնետոմսերը պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Ներքին և արտաքին շուկաներում լրացուցիչ ապրանքային արտադրանքի իրացումը կնպաստի պետական բյուջեի տնտեսական ցուցանիշների և հարկային մուտքերի ավելացմանը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում: