|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Եվրամիությունը, վաղ, թե ուշ, պատժամիջոցներ կկիրառի ռուսական նավթի ու գազի դեմ։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Նա նշել է, որ ԵՄ-ն խստացնում է պատժամիջոցները՝ Կրեմլի վրա առավելագույն ճնշումը պահպանելու համար։
«Նոր փաթեթը ներառում է ածխի ներմուծման արգելք։ Եվ ես կարծում եմ, որ նավթի և նույնիսկ գազի վերաբերյալ միջոցները նույնպես, վաղ, թե ու,շ անհրաժեշտ կլինեն»,- ասել է Միշելը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին, որոնք կներառեն նավթի ներմուծման էմբարգո։