|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, Yerkir.am–ին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին:
Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորել է Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։
Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: