Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։
Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ։