|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։
«Ժողովին ներկայացրել եմ զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն»: