|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
BBC-ն հայտարարել է, որ BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։ Այս մասին ասված է բրիտանական հեռարձակման կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 4-ին BBC-ն հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։
Նշենք, որ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, գերմանական առաջատար ARD և ZDF հեռուստաալիքները և իտալական RAI պետական հեռուստատեսությունը հայտարարել են Ռուսաստանի Դաշնությունում հեռարձակումը դադարեցնելու մասին։
Մի շարք այլ արտասահմանյան գործակալություններ նույնպես հայտնել են Ռուսաստանում իրենց լրագրողների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։