Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1843 թվականից լույս տեսնող թերթը դադարեցնում է գործունեությունը: Բրիտանական Sun-ի կիրակնօրյա անվճար ներդիրի վերջին համարը լույս կտեսնի հուլիսի 10-ին:
News of the World-ը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում` կապված Միացյալ Թագավորության քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հետ:
Այս տարվա գարնանը թերթին մեղադրանքներ ներկայացվեցին հայտնի մարդկանց, նույնիսկ թագավորական ընտանիքի անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելու կապակցությամբ: Մասնավորապես` նշվում էին նախկին վարչապետ Թոնի Բլերի եւ արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլթոնի անունները:
Թերթի դեմ հայց են ներկայացրել նաեւ վարչապետ Դեւիդ Քեմերոնը, դերասան Ջուդ Լոուն, դերասանուհի Սիեննա Միլերը: Որոշ դեպքերում թերթը փոխհատուցում է վճարել, իսկ 2006-ին թերթի 2 աշխատակցի բանտարկել են:
Նշենք, որ News of the World-ը տպագրում է News International հրատարակչությունը, որը նաեւ հրատարակում է Times, Sunday Times и Sun պարբերականները, իսկ News International-ը ավստրալացի միլիարդատեր Ռուպերտ Մերդոկի News Corporation տեղեկատվական կայսրության մի մասն է:
Ի դեպ, News of the World-ն ամենամեծ տպաքանակ ունեցող անգլերեն թերթն էր աշխարհում: