|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ադրբեջանում արգելափակվել է թուրքական FOX TV-ի հեռարձակումը: Ըստ Sozcu-ի՝ հեռուստաալիքի հեռարձակումն արգելափակվել է այն բանի համար, որ հաղորդավարը քննադատել է Մեհրիբան Ալիևայի նշանակումը փոխնախագահի պաշտոնում:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը անընդունելի է համարել Ադրբեջանի որոշումը: Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը չպետք է լռության մատնի FOX TV-ի արգելափակման հարցը:
«Ադրբեջանը րոպե առաջ պիտի հրաժարվի այդ սխալ որոշումից»,- հայտարարել է պատգամավորը: