|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բրիտանական News of the World թերթի «արքունի քրոնիկոնի» նախկին խմբագիր Քլայվ Գուդմանը դատարանում պատմել է թագավորական ընտանիքի անդամներին գաղտնի հետևելու մասին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Գուդմանի խոսքով՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հեռախոսազանգերը գաղտնալսվել են 155 անգամ, Քեյթի ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հեռախոսազանգերը՝ 35 անգամ, իսկ արքայազն Հարիինը՝ 9 անգամ:
Հիշեցնենք, որն News of the World տաբլոիդը փակվել է հենց մարդկանց հեռախոսազանգերն ապօրինի գաղտնալսելու համար: Այն, որ թերթի լրագրողները գաղտնալսում են ուրիշների հեռախոսազանգերը, հայտնի դարձավ 2006թ.-ին, եղան ձերբակալություններ:
2011-ին սկանդալը նոր թափ ստացավ, ինչի հետևանքով News International մեդիա հոլդինգի ղեկավար Ռուպերտ Մերդոկը ստիպված եղավ փակել հոլդինգի մաս կազմող News of the World-ը, նաև կրճատել The Sun թերթի աշխատակիցների մի մասին: Հետաքննությունը վերսկսվեց:
Բացի թագավորական ընտանիքից, ապօրինի գաղտնալսումներից տուժել են նաև այլ հայտնի բրիտանացիներ՝ նախկին վարչապետ Թոնի Բլերը, դերասաններ Հյու Գրանթը, Ջուդ Լոուն, Սիենա Միլերը, երաժիշտ Փոլ Մաքքարթնին և այլք: