Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը կասեցրել է «ANS» հեռուստաալիքի և ռադիոկայանի հեռարձակումը: Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի` պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժն է, որը նախատեսվում էր ցուցարդել «ANS»-ի եթերում:
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական ցանցի ղեկավար համարվող Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումն այն պարագայում, երբ Ալիևը դատապարտել է Թուրքիայում հեղաշրջման փորձը և հայտարարել Ադրբեջանի ժողովրդի` թուրք ժողովրդի կողքին լինելու մասին:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները երկրում զինվորականների կողմից իրականացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող, նախկինում Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցած, իսկ այժմ վերջինիս թիվ 1 քաղաքական ախոյանը համարվող Գյուլենին:
Թուրքական կայքը հայտնում է նաև, որ Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդը «ANS»-ի մասով ուսունասիրություններ է սկսել ու դադարեցրել հեռուստաաալիքի հեռարձակումը անձամբ Ալիևի ցուցումով` «Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությանը վնաս հասցնելը կանխելու» նպատակով:
Նշվում է, որ խորհուրդը պատրաստվում է «ANS»-ի գործը տեղափոխել իրավական հարթություն: