|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օդեսայի հնարավոր ռմբակոծումը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության նոր ռազմական և պատմական հանցագործությունը։ Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն:
Զելենսկին ընդգծել է, որ «Ուկրաինան իրեն քաղաքակիրթ է պահում նույնիսկ ագրեսորի դեմ, ով գործում է նենգորեն, ինչպես ահաբեկիչը՝ խախտելով պատերազմի կանոնները»։
«Անկախ ամեն ինչից, մեր հրթիռները ի պատասխան չեն ընկնում Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիական թիրախների վրա։ Խաղաղ մարդկանց, խաղաղ քաղաքների դեմ. Ժիտոմիր, Կորոստեն, Օվրուչ, Կիևի արվարձաններ, հարավային քաղաքներ»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան:
«Նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ռուսները միշտ եկել են Օդեսա. Օդեսայում միշտ միայն ջերմություն ենք զգացել։ Միայն անկեղծություն։ Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»,- տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը: