|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքների հետ բացարձակ համաձայն չեմ, ընդունելի մեղադրանքներ չեն․ ասաց Այգեպար համայնքի ղեկավարը՝ անդրադառնալով Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքին։
«Երևի քաղաքական իշխանությունն էլ կտեսնի, որ Հարություն Մանուչարյանի արարքի մեջ ոչ մի հանցակազմ չկա։ Համայնքների խոշորացումից հետո ես՝ որպես Այգեպարի վարչական ղեկավար, գոհ եմ։ Այն հարցերը, որ այս 2 տարվա մեջ լուծվել է Մանուչարյանի շնորհիվ, տարիների ընթացքում լուծում չեն ունեցել։ Էսօր գյուղը Մանուչարյանի շնորհիվ ունի 24-ժամյա ջրամատակարարում, գիշերային լուսավորություն։ Այս ընթացքում Մանուչարյանն ինչ անազատության մեջ է, խնդիրներն ակնհայտ զգացնել են տալիս։ Համոզված եմ՝ եթե ազատության մեջ լիներ այդ խնդիրներն անմիջապես կլուծվեին»,- կարծիք հայտնեց նա։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասւթյան դատարանում շարունակվում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։