|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ողջ գիշեր հակառակորդը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Երեկոյան ժամը 21-ից հակառակորդի թիրախում հայտնված Այգեպար գյուղի ղեկավար Անդրանիկ Այդինյանը yerkir.am-ին հայտնեց, որ հակառակորդը կրակը դադարեցրել է ժամը 4-ի սահմաններում: Գյուղի կրած կորուստների մասին գյուղապետն առայժմ դժվարացավ մեկնաբանություն տալ:
«Հիմա գնում եմ գյուղացիների հետ հանդիպման, գնամ իմ աչքով տեսնեմ, նոր կասեմ»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Այգեպար գյուղում թշնամու գնդակից վիրավորվել էր 16-ամյա Լիանա Անիկյանը, ով Բերդի հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել: Yerkir.am-ի տեղեկություններով` աղջկա վիրահատությունը հաջող է անցել: