|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ` Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Գյուղացիներին տարհանել են իրենց տներից, այժմ նրանք գտնվում են հատուկ կացարաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները, որոնց սարսափեցրել են մեծ քանակությամբ կրակոցները: Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում:
«Արդեն մի ժամ է, ինչ ուժեղ կրակոցներ են լսվում, մեր գյուղը շատ հեռու է Այգեպարից եւ Ներքին Կարմիրաղբյուրից, բայց կրակոցների ձայնը մեզ մոտ էլ է հասնում»,- ասաց Չինարի գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ գյուղացիները վախեցած են, թեեւ իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Նրա խոսքով` սահմանամերձ գյուղի բնակիչներն այժմ չգիտեն` ինչ անել. «Մեր գյուղի բոլոր տղամարդիկ որոշել են առավոտից մեքենաները պատրաստ պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք արագ հեռանալ գյուղից»:
Շարունակությունն՝ այստեղ: