կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 16:39
Իրավական

Ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն, ապօրինի և շինծու է. Վահագն Հարությունյան

Ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն, ապօրինի և շինծու է. Վահագն Հարությունյան

Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին,  նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել:

Վահագն Հարությունյանը «Ազատության» հետ հարցազրույցում այսօր հայտարարեց՝ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի ու շինծու։

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը` որ ասեմ ապօրինի՝ երևի թե ոչ մի բան չեմ ասի», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով. «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու և, չգիտեմ, երևակայություն, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետև, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

Վահագն Հարությունյանը նաև պնդեց՝ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

«Դեռևս սեպտեմբերի 10-ին իմ բնակության վայրի, Երևանի բնակության վայրի հասցեով ստացվել էր, ավելի շուտ՝ ոչ թե 10-ին, մեկ օր ուշացումով՝ 11-ին, ստացվել էր ծանուցագիր 10-ին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Իմ ներկայացուցիչը, փաստաբանը գրավոր դիմել էր քննիչին, ներկայացրել պարզաբանումներ, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում և հարցաքննության, բնականաբար, ներկայանալ չեմ կարող, բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել, եթե կա դրա կարիքը, իմ բնակության վայրի վերաբերյալ, կոնտակտային տվյալներ, ինչպես նաև ավելի ուշ, անհրաժեշտության, նորից, իրենց հետաքրքրության դեպքում, կտրամադրվի տվյալներ իմ բուժման ընթացքի և հետագա պլանների վերաբերյալ: Դրանից հետո որևէ արձագանք Հատուկ քննչական ծառայությունից մենք չստացանք, կարելի էր համարել, որ երևի թե էդ մնացած պահանջվող տվյալները, ինչը մենք առաջարկեցինք, իրենց հետաքրքիր չէր կամ անհրաժեշտ չէր», - պատմեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում