Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 13:03
Աշխարհ

Պուտինը փոխել է ՀԱՊԿ խաղաղապահների մասին համաձայնագիրը

Պուտինը փոխել է ՀԱՊԿ խաղաղապահների մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա համատեղ ուժերը կիրառել խաղաղապահ գործողություններում։ Գունդը հնարավոր կլինի օգտագործել ՄԱԿ-ի հովանու ներքո։ Համաձայնագրի վավերացման մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետդումայի կայքում։

«Արձանագրությունը ներմուծում է «համակարգող պետության» հայեցակարգը և նախատեսում, որ вրա հովանու ներքո ստեղծվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում կիրառվելու համար»,- ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ։

Արձանագրությունում նշվում է նաև, որ խաղաղապահների մասնակցության բոլոր պայմանները որոշվում են համակարգող պետության և ՄԱԿ-ի լիազորված ստորաբաժանման միջև կնքված համաձայնագրով։ Միաժամանակ ընդգծվում է, որ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ուժերը ուղարկելու ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ գործողություններին մասնակցելու՝ իր մասնակցության մասին տեղեկացնելով ՀԱՊԿ խորհրդին։