|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին:
Ինչպես հայտնում է Лента.ру-ն, համապատասխան համաձայնագիրը ստորագրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքման կազմակերպում մինչ Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն տարածքին միանալը:
Ըստ համաձայնագրի՝ ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին:
Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: