կարևոր
4402 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-09 12:45
Աշխարհ

Ռուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին

Ռուսաստանը Հաղթանակի շքերթին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին

Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում համապատասխան պետությունների վետերանների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հարցին, թե ոչ բարեկամ երկրների դեսպաններ հրավիրվե՞լ են Հաղթանակի շքերթին, Զախարովան պատասխանել է՝ ոչ։

«Ոչ բարեկամ երկրներն արդեն երրորդ տարին է, ինչ չեն հրավիրվել շքերթին, նրանք չեն հրավիրվել սկսած 2022 թվականից, քանի որ այս երկրներում վարչակարգերը ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ։ Նրանք սա ձևակերպում են որպես ռազմավարական պարտություն։ Մենք մեր կողմից սա ձևակերպում ենք որպես հիբրիդային պատերազմի վարում», - նշել է Զախարովան։