|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հանրահավաքի բազմահազար մասնակիցները միաբերան երգեցին «Զարթնի՛ր, լաոն»՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մինչ այդ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը հայտարարեց, որ օրեր առաջ Ջահերով երթին ևս երգեցին այս երգը, և բոլոր նրանց, ով շահարկեց այդ հանգամանքը և ասաց, որ երթը քաղաքականացվեց, այսօր պատասխանեցին՝ արդյո՞ք նույնը չէ օրակարգը՝ «Առանց թուրքի Հայաստան», և հավաքվածները գոչեցին՝ «Այո»։
Եվ նա առաջարկեց ավելի ուժեղ և հուժկու խորհրդանշորեն երգել «Զարթնի՛ր, լաոն» ամբողջ հրապարակով։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում անցկացվում է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․