Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վլադիմիր Զելենսկին դիմել է Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսին՝ խնդրելով Ժնևում խաղաղության համաժողով կազմակերպել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման համար, որի նպատակն առաջին հերթին պետք է լինի զինադադարը, կիրակի օրը գրել է շվեյցարական Tages-Anzeiger թերթը։
Զելենսկին իր խնդրանքը հայտնել է շաբաթ օրը Կասիսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հաղորդվում է, որ բանակցություններ կազմակերպելու դիվանագիտական ջանքերը «ամբողջթափով» են կիրառվում։
«Կոնֆերանսի անմիջական նպատակը կարող է լինել հրադադարի հասնելը»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Զելենսկիից շաբաթ օրը համապատասխան խնդրանք է ստացել Շվեյցարիայի նախագահԿասիսը։ Այս հարցում Շվեյցարիային լիազորում է պաշտոնապես և միջազգային իրավունքին համապատասխան հանդես գալ որպես չեզոք միջնորդ:
Ըստ տեղեկությունների, «ըստ ամենայնի, բանակցություններ են ընթանում նաև ռուսական կողմի հետ»։
Աղբյուրը նշում է, որ համաժողովի առիթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստն է, որը կմեկնարկի երկուշաբթի՝ փետրվարի 28-ին։ Սպասվում է, որ դրան կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։