|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ժնևում այսօր կշարունակվեն ՌԴ, ԱՄՆ֊ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունները.
«Միացյալ Նահանգները վարում էին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երրորդ բանակցությունները: Երկու կողմերն էլ պայմանավորվել են տեղեկացնել իրենց երկրների ղեկավարությանը և շարունակել աշխատանքը՝ գործարքի կնքման նպատակով», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Դոնալդ Թրամփի ջանքերը հանգեցրել են զգալի առաջընթացի, նշել է Ուիթքոֆֆը՝ լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում կայացել է խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլի առաջին օրը, որը տևել է շուրջ 4․5 ժամ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ամերիկյանը՝ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ուկրաինականը՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Այսօր մեկնարկում է բանակցությունների երկրորդ օրը։ Տեղի կունենան նաև տնտեսական հարցերով աշխատանքային խմբի հանդիպումներ, որի կազմում ընդգրկված է Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է BBC news-ը: