|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի, որը հնարավորություն կտա միջոցներ հայթայթել երկրին օգնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Երբ Լիբանանը նպատակահարմար համարի, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել համաժողով, որը կմոբիլիզացնի բոլոր մասնակիցներին՝ Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը նպաստելու համար։ Այս համաժողովը կկենտրոնանա ինչպես Լիբանանի զինված ուժերի աջակցության, այնպես էլ երկրի հարավի վերականգնման վրա։ Այս նպատակներն անքակտելիորեն կապված են»,- նշել է Մակրոնը։